ոստիկանություն
Ոստիկանությունը կրակ է բացել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում։ Այս մասին ասվել է ֆրանսիական BFM հեռուստաալիքի եթերում։ Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները զենք են կիրառել ներխուժողի դեմ, ով նրանց սպառնացել է դանակով»: Հուլիսի 22-ին անհայտ անձը դանակով հարձակվել է նաև Նյու Յորքի նահանգապետի թեկնածու հանրապետական կոնգրեսական Լի Զելդինի նախընտրական ելույթի ժամանակ։
1948թ.-ին Ավստրալիայի լողափերից մեկում գտնվել էր տղամարդու դի: Նրա օձիքին դրված է եղել մի ծխած սիգարետ, իսկ գրպանում պարսկական բանաստեղծությունից տողեր կար, բայց քննիչները պատկերացում չունեին, թե ով է նա: Եղել են շատ վարկածներ, այդ թվում՝ այն անձը, որը կոչվում էր Սոմերթոն Ման, լրտես էր: Բայց ավելի քան 70 տարի անց, հետազոտողները հայտարարել են, որ…
Ճապոնական ոստիկանությունը զենքով հանգստացող դեղեր են արձակում ՝ փորձելով կասեցնել վայրի կապիկների հարձակումները, որոնք ահաբեկում են բնակիչներին: Վերջին շաբաթների ընթացքում Յամագուչի քաղաքում 42 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ: Հարձակումների մեջ մեղադրվում են ճապոնական մակակները։ Այնուամենայնիվ, թեև նրանք սովորական են տեղացիների համար, նման միջադեպերն անսովոր են: «Կարճ ժամանակում այդքան հարձակում հազվադեպ կարելի է…
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի AM ենթակարգ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հուլիսի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները Վարդանաշեն գյուղի 43-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարել են խուզարկություն։ Տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր և մարիխուանայի նմանվող զանգված՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով։ Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել, ապա պատրաստել…
Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հարկերից խուսափելու՝ 4, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, ծեծի, խոշտանգման, ինքնախեղման, սպառնալիքի…
Երևանում, այսօր ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝…
Հուլիսի 13-ին ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են որ, Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին: Սկսվել է քրեական…
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: «Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նոր Նորքի բաժնի քրեական…
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին, ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: «Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի…
Երևանում լուսացույց կոտրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ «Հուլիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները: Դանակահարություն Գավառում. 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը…
Հուլիսի 8-ին՝ ժամը 04:30-ին, Տիտոգրադյան փողոցում պարեկներին է մոտեցել 28-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Խաղաղ Դոնի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս անհայտ անձինք ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով վնասվածքներ, իսկ ինքը նրանցից մեկի մոտ նկատելով ատրճանակ՝ բահով խփել է նրան: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 04:45-ին նշված անձինք Խաղաղ Դոնի փողոցում ձերբակալվել…
Հուլիսի 8-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել նախկին քաղաքապետը և տեղեկացրել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաև ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»: Այս կապակցությամբ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է. «Նշենք,…
Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի…
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4.40-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Իսահակյան փողոցում հայտնաբերեցին ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 25 ու 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ «Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել էին «Տոյոտան» և սրահում նկատել կաթուցիչներ ու կասկածելի փաթեթ, որի մեջ…