որոնման աշխատանքները Ադըյամանում
Հայ փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները Ադըյամանում. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է երկրաշարժից տուժած շրջան, հանդիպել Հայաստանից ժամանած փրկարարներին: «Հայկական փրկարարական խումբը շարունակում է Ադըյամանում փլուզված ևս մեկ շենքում երկրաշարժից տուժածների որոնման աշխատանքները: Մենք հույս ունենք գտնել ողջերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը: