ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Գրիգորյանը՝ Fox News-ին
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անի դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաընկերությանը՝ խոսելով սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և միջազգային հանրության արձագանքի մասին:…

