Ուկրաինայի ամբողջ տարածքում
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապի նախազգուշացում է հայտարարվել: Տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Օդեսայի մարզում։ Ընդամենը երեք րոպեի ընթացքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել նաև բոլոր մյուս շրջաններում։
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Կիևում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր թելեգրամյան ալիքում հաստատել է տեղեկությունը։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ պայթյուններից հետո մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել։ Բացի այդ, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։ Որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում նոր պայթյունների մասին։…
Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում. ՌԴ ՊՆ
Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Այս մասին հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում: ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները, ինչպես նաև վերահսկում են Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը: ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ բոլոր քաղաքացիական անձինք կարող են ազատ լքել…