Ուկրաինայի ԶՈՒ
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգերի խոցման մասին
Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր շտաբը հայտնել է Ղրիմում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման մասին։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հունիսի 12-ի գիշերը հրթիռային հարվածներ են հասցվել Բելբեկի մերձակայքում գտնվող С-300 հրթիռային դիվիզիային և Բելբեկի ու Սևաստոպոլի մերձակայքում գտնվող С-400 համալիրի երկու դիվիզիոններին, ինչի հետևանքով, ինչպես պնդում են, առնվազն երկու ռադար է ոչնչացվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հաղորդագրությունները։…
Պատերազմի ընթացքում Ռուսաստանը 7 հազար 400 հրթիռ է արձակել. Ուկրաինայի ԶՈւ
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաիա ներխուժելուց ի վեր Ռուսաստանը 7 հազար 400 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական կոմունիկացիաների վարչությունը: Ըստ այդ նույն աղբյուրի՝ դրանց մեկ երրորդը C-300 և C-400 համակարգերի հրթիռներ են, մոտավորապես 900-ը՝ բալիստիկ «Իսկանդեր-Մ», իսկ «Կինժալ» հրթիռները կիրառվել են 48 անգամ։ Հրթիռներից բացի, ռուսական ուժերը…
Ուկրաինայի ԶՈՒ-ն HIMARS-ից հարված է հասցրել Էներգոդարի վարչական շենքին
Ուկրաինայի Զինված ուժերը HIMARS ամերիկյան համազարկային ռեակտիվ համակարգից հարվածել են Էներգոդարի վարչական շենքին և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ վնասվել է քաղաքի մուտքի մոտ գտնվող կամուրջը, ինչպես նաեւ «Լուչ» ենթակայանը։ «Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կիևում Ուկրաինայի ԶՈՒ-ը խոցել էլ սեփական Սու-27 կործանիչը
Կիևում Ուկրաինայի ԶՈՒ-ը խոցել էլ սեփական Սու-27 կործանիչը։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։ «Անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը օդային պարեկային առաջադրանքներ է կատարել Կիևի վրա: Սխալմամբ Կիևի մերձակայքում տեղակայված ուկրաինական հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերից մեկի կողմից ճանաչվել է որպես թիրախ և կանոնավոր հարձակվել դրա վրա»,- հայտնել է աղբյուրը:




