ուկրաինա
Գերմանիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանաչափի հասնելու մասին
Գերմանիան հասել է Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային զենքի մատակարարման սահմանաչափին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինա Լամբրեխտը: Նախարարն ընդգծել է, որ Բեռլինը մտադիր է շարունակել աջակցել Կիևին և արդեն անհավանական քանակությամբ զենք է փոխանցել ուկրաինական կողմին։ «Բայց այստեղ ես նաև շատ պարզ եմ. մենք այստեղ հասել ենք սահմանագծին», – ավելացրել է նա: Ավելի…
Արևմուտքն Ուկրաինային անորակ զենք է մատակարարում․ Էրդողան
Արեւմուտքն Ուկրաինային անորակ զենք է մատակարարում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններում: Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները աղբ են մատակարարում Ուկրաինային։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինայում արեւմտյան երկրների քաղաքականությունը սխալ է համարում եւ այն անվանել սադրիչ։
Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով են հնարավոր Պուտինի և Զելենսկու բանակցությունները
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հանդիպում հանուն հանդիպման ոչ ոքի պետք չէ։ Նման հանդիպման համար պետք են համաձայնագրերի հիմքեր։ Եթե նման հանդիպման գաղափար լինի օրակարգում, աշխատանք կտարվի, և հիմք ստեղծվի պայմանավորվածությունների…
ԵՄ-ում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը․ Բորել
Եվրամիությունում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը, խոստովանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Իհարկե, կան մարդիկ, ովքեր նման դիրքորոշում ունեն, բայց նրանք փոքրամասնություն են կազմում»,- ընդգծել է Բորելը ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորելը խոսել է Ուկրաինայում տիրող անմխիթար իրավիճակի մասին։
ԵՄ-ն Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ կհատկացնի
Եվրամիությունը (ԵՄ) Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ անդամ խոշոր երկրները դեմ են ԵՄ-ում Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին։
Ուկրաինա միլիարդավոր դոլարների զենք ուղարկելու ԱՄՆ որոշումը կարող է մոտ ապագայում աղետի հանգեցնել. հետազոտող
Ուկրաինա միլիարդավոր դոլարների զենք ուղարկելու ԱՄՆ որոշումը կարող է մոտ ապագայում աղետի հանգեցնել, կանխատեսում է Defence Priorities-ի հետազոտող Բենջամին Գիլթները Business Insider-ի հոդվածում։ Հոդվածի հեղինակը նշել է, որ Կիևին ռազմական օգնության ավելի ու ավելի շատ քննադատներ են սկսում հարցեր տալ, թե որտեղ կարող են հայտնվել ուղարկված զենքերը և ինչ վտանգներ է դա սպառնում ամերիկյան անվտանգության…
Գերմանիան հայտնել է Ուկրաինային ռազմական ապրանքներ մատակարարելու մասին
Գերմանիայի կառավարությունը հասցրել է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք: Այդ մասին ասված Է սպառազինությունների արտահանման վերաբերյալ զեկույցում, որն օգոստոսի 31-ին ներկայացրել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության գործերի նախարարությունը: Ուկրաինիան դարձել է գերմանական զենքի կարևորագույն…
Այսօր որոշ խաղաքարտեր կբացվեն բրյուսելյան հանդիպումից հետո
Այսօր որոշ խաղաքարտեր կբացվեն բրյուսելյան հանդիպումից հետո: Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանն ու Ադրբեջանն այնքան ինքնուրույնություն ունեն, որ կարողանան ԵՄ առաջարկներին ընդառաջ գնալ՝ թռնելով Ռուսաստանի գլխից, բայց միևնույն ժամանակ նաև չունեն այնքան համարձակություն ու կարողություն, որ մերժեն ԵՄ-ին: Հետևաբար կարելի է սպասել, որ հերթական համատեղ գեղեցիկ հայտարարությունը կանեն, որոշակի բացվածքով, հետո առանձին իրարամերժ հայտարարություններ…
ՄԱԿ-ի թիմը մեկնում է Զապորոժյեի ատոմակայան
ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության տեսչական խումբը ճանապարհին է դեպի ուկրաինական «Զապորոժժիա» ատոմակայան, ասել է կազմակերպության ղեկավարը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ թիմը ակնկալվում է, որ ատոմակայան կժամանի այս շաբաթվա վերջին: «Մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը»,- գրել է նա Twitter-ում։ Ատոմակայանը մարտ ամսից օկուպացված…
Բայրաքթարի գործադիր տնօրենը հնարավոր չի համարում ԱԹՍ-ների մատակարարումը ՌԴ
Թուրքական «Բայքար» ընկերությունը հնարավոր չի համարում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը Ռուսաստան և կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ամեն ինչից։ Մոսկվայի հետ համագործակցության հնարավորությունը BBC-ին տված հարցազրույցում բացառել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ «Մեզ համար փողը առաջնահերթություն չէ։ Փողն ու նյութական ռեսուրսները երբեք նպատակ չեն եղել մեր բիզնեսում։ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը…
Բունդեսթագը դեմ է արտահայտվել Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելուն
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) իշխող կոալիցիային պատկանող մի խումբ պատգամավորներ դեմ են արտահայտվել Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելուն՝ էսկալացիայից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Ծանր սպառազինության մատակարարմանը չհամաձայնողների թվում են Բունդեսթագի մի քանի պատգամավորներ, որոնք ստորագրել են կոչը, ինչպես նաև Բրեմենի կառավարության նախկին ղեկավար Կարստեն Ցիլինգը և Դորտմունդի քաղաքապետ Թոմաս Վեստֆալը։ «Պատերազմի շարունակությունը միայն…
Չեխիան գնահատել է Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը
Չեխիայի նախկին արտգործնախարար և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Յան Կավան մեկնաբանել է Մոսկվայի և Պրահայի միջև բախման հավանականությունը։ Այս մասին նա խոսել է Radio Universum-ի եթերում։ Կավանը գնահատել է Ռուսաստանի և Չեխիայի միջև հնարավոր պատերազմի վտանգը և նման գաղափարները ծիծաղելի է անվանել։ Նրա կարծիքով, Պրահայի համար վտանգ է ներկայացնում Կիև ռազմական օգնության հետագա ուղարկումը։…
Ղրիմը Ուկրաինա է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային։ «Միջազգային իրավունքը պահանջում է, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային: Սա չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի և համաշխարհային անվտանգության համակարգի, կայունության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնականության համար»,- Էրդողանի ելույթը մեջբերում է Ուկրինֆորմ գործակալությունը։ Կիևում Ղրիմի պլատֆորմի երկրորդ գագաթնաժողովին մասնակցում…
ԱՄՆ-ը ամերիկացիներին կոչ է արել շտապ հեռանալ Ուկրաինայից
ԱՄՆ-ը կոչ է արել ամերիկացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջիկա օրերին քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածելու ջանքեր է գործադրում։ ԱՄՆ-ի դեսպանությունը ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ է տվել վերգետնյա տրանսպորտով հեռանալ Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ իրավիճակն Ուկրաինայում կայուն չէ և կարող է վատանալ առանց նախազգուշացման։
Թուրքիան ուկրաինացի զինվորականներին է մատակարարել օգտագործված Kirpi հակաականային մեքենաներ
Թուրքիայի կառավարությունը ուկրաինացի զինվորականներին է մատակարարել 50 օգտագործված Kirpi հակաականային մեքենաներ։ Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Kirpi մեքենաների մատակարարումը կառավարության համաձայնության արդյունք է, այլ ոչ թե Ուկրաինայի և թուրքական BMC ընկերության միջև գործարքի։ BMC-ի պաշտոնյան հաստատել է Defence News-ին պայմանագրի առաքումն ու կառուցվածքը: «Այս գործարքը ոչ մի…















