Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ չեն ցանկանում, որպեսզի Ուկրաինան դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Նրա խոսքերը մեջբերում է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «ԱՄՆ-ն, առաջին հերթին, չի ցանկանում, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ևս չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ։ Մենք պետք է…
Նիդերլանդները հայտարարել է Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին՝ 209,5 մլն եվրոյի չափով, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը։ Վելդկամպը հայտարարել է Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին՝ 209,5 միլիոն եվրոյի չափով։ Նրա խոսքով՝ այն ուղղված է լինելու կարևոր ենթակառուցվածքների վերականգնմանը, այդ թվում՝ ՎԶԵԲ-ի միջոցով, և…
Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք շատ ժամանակ չունենք։ Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում՝ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ձեր բոլորի, քանի որ սա Ռուսաստանի Դաշնության պատերազմն է հենց ազատության դեմ։ Մենք քիչ ժամանակ ունենք որոշելու, թե ինչ արդյունք…
Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ մշտական աջակցությունը։ Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում»,- X-ում գրել է է Ֆոն դեր Լեյենը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սա ԵՄ-ի…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում ասել է, որ Ուկրաինան բացահայտել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հաղթանակի ծրագրի անհրաժեշտ կետերը և պատրաստ է հաջորդ շաբաթ այն ներկայացնել իր դաշնակիցներին։ «Օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունեցել՝ նախապատրաստելու մեր՝ ուկրաինական, Հաղթանակի ծրագիրը։ Ուկրաինային անհրաժեշտ քայլերն արդեն որոշված են, միանգամայն հստակ։ Մի բան, որը կարող…
Ուկրաինայում երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Foreign Policy շաբաթաթերթին տված առցանց հարցազրույցում, որը հեռարձակվել է պարբերականի կայքում։ «Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայում խաղաղություն չի կարող լինել առանց այն բանի, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի մաս», – ասել է նա: Ստոլտենբերգը նաև նշել…
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։ Այս մասին նա ասել է Աստանայում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: Շոլցը պնդել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիևին։ «Մեզ համար պարզ է նաև, որ միևնույն ժամանակ մշտապես անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակիխաղաղ զարգացման հնարավորությունները»,- ասել է նա՝ նկատելով, որ այժմ ժամանակն է տեսնելու,…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Կիևը կարող է վերածվել «մոխրագույն կետի» քարտեզի վրա, եթե Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները մեղմացվեն։ Ավելին, ըստ էության անդրադառնալով ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպմանը՝ Մեդվեդևը նշել է՝ Ռուսաստանի համբերության բաժակի լցվելու դեպքում փորձագետների ենթադրությունները, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, ճիշտ կլինեն։…
ՆԱՏՕ-ն կարող է ավելին անել Ուկրաինային զինելու համար, որպեսզի փորձի կանխել 2022 թվականից ռուսական ներխուժումը, գերմանական FAS շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։ «Այժմ մենք ռազմական նյութեր ենք տրամադրում պատերազմի համար, այնուհետև կարող ենք ռազմական նյութեր տրամադրել՝ պատերազմը կանխելու համար»,-շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը մատնանշել է պատերազմի մեկնարկից առաջ…
Պետդեպարտամենտը պնդում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը և զորքեր ուղարկել երկիր: Միևնույն ժամանակ, նշում են, որ ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել Կիևին և նրան զենք ուղարկել: «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել այդ պատերազմին։ Մենք չենք պատրաստվում մեր զորքերն ուղարկել»,-հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար…
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է կանոնավորել իր դիրքորոշումը Ուկրաինային տրամադրվող զենքի վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վարշավայում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի խորքում ամերիկյան զենքի հարվածների սահմանափակումների վերացման հեռանկարները։ «Երեկ ուկրաինացի մեր գործընկերների հետ լավ և հանգամանալից քննարկումներ ունեցանք, մասնավորապես, ինչպես են նրանք…
Մեծ Բրիտանիայի իշխանությունները 100 տարվա աջակցություն են խոստացել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Կիևում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի և Ուկրաինայի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Բացի ռազմական օգնությունից, ակնկալվում է դաշինք հումանիտար հարցերի, պատժամիջոցների և էներգետիկ խնդիրների հարցերում։ Նախարարը նշել է, որ բրիտանական կառավարության ղեկավարին կփոխանցի Կիևին ռուսական տարածքի…
Քամալա Հարիսը, ով մասնակցեց իր առաջին նախագահական դեբատին Դոնալդ Թրամփի հետ, կարողացավ ուշադրությունը գրավել՝ հանդես գալով հստակ, ռացիոնալ առաջարկներով՝ կապված տնտեսական խնդիրների և սոցիալական արդարության հետ։ Մինչդեռ Թրամփը, ում կողմնակիցները ակնկալում էին, որ նա կհաջողի պոպուլիստական հռետորաբանությամբ նորից իր կողմը գրավել լայն զանգվածներին, այդպես էլ չկարողացավ արդյունավետ կերպով հակազդել Հարիսի հարձակումներին: Հարիսն իր ելույթի ընթացքում…
Ուկրաինան հաջողությամբ ավարտել է ջեռուցման երեք սեզոնը, սակայն գալիք ձմեռը կարող է լինել ամենադժվարը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Էներգետիկայի կայունությունը մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն է այս ձմռանը և աշնանը: Մենք հաջողությամբ հաղթահարել ենք ջեռուցման երեք սեզոն, ձմեռը կլինի ոչ պակաս դժվար, գուցե ամենադժվարը»,- նշել է նա։ Նրա խոսքով՝…
Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների կապակցությամբ։ Պաշտոնական Կիևը հայտարարել է՝ եթե այդ լուրերը հաստատվեն, դրանք «կործանարար հետևանքներ կունենան» ուկրաինա-իրանական հարաբերությունների վրա։ Արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը արած հայտարարությամբ նաև կոչ է անում Իրանի ղեկավարությանը զերծ մնալ Ռուսաստանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելուց, ինչպես նաև միջազգային հանրությանը՝…