ուղեկցող հիվանդություններ
Գյումրիում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանըհայտնել է, որ կորոնավիրուսից Շիրակի մարզում գրանցվել է մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել,…
Կորոնավիրուսից մահացած քաղաքացին ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսից նախօրեին մահացած մեկ անձը եղել է 70 տարեկան կին։ Կինն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախօրեին գրանցվել է ևս 4 մահ այլ պատճառով, նման մահերի ընդհանուր թիվը՝ 249։ Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել։