ուղղություններ

  • Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

    Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

    Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- հաղորդում է ՊՆ-ն։

  • Չեն գործելու Արարատի մարզի միջքաղաքային ուղևորափոխադրումերը. Գարիկ Սարգսյան

    Չեն գործելու Արարատի մարզի միջքաղաքային ուղևորափոխադրումերը. Գարիկ Սարգսյան

    Արտակարգ դրությամբ պայմանավորված Արարարտի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր Facebook-ի էջում գրում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու Երևան-Արտաշատ-Երևան Երևան-Մասիս-Երևան Երևան-Արարատ-Երևան Երևան-Վեդի-Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»։ https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/672355523530856/?type=3&theater