Ուսման Դեմբելե
Դեմբելեն՝ «Մեր մտածելակերպն ակնհայտ է». նախքան կարևոր հանդիպումները
Ուսման Դեմբելեն հայտարարում է, որ իր թիմի մտածելակերպը կենտրոնացած է հարձակման և մնացած բոլոր խաղերում հաղթելու վրա՝ ազդարարելով ագրեսիվ մոտեցում.
Ուսման Դեմբելեի վնասվածքը մտահոգում է ՊՍԺ-ին Մոնակոյի դեմ հաղթանակից հետո
Աստղային հարձակվող Ուսման Դեմբելեն մկանային վնասվածք է ստացել ՊՍԺ-ի Չեմպիոնների լիգայի Մոնակոյի դեմ խաղի ընթացքում։ Սա նոր մտահոգություններ է բարձրացնում նրա կրկնվող ֆիզիկական խնդիրների շուրջ։
Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել ՊՍԺ-Մոնակո խաղում՝ թիմի քննադատությունից հետո
Պարի Սեն-Ժերմենի աստղ Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով փոխարինվել է երեքշաբթի օրը Մոնակոյի դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղում՝ իր թիմակիցների մտածելակերպը քննադատելուց օրեր անց։
ՈՒսման Դեմբելեի անսպառ վերելքը. 2025-ի «Ոսկե գնդակի» ֆավորիտը փոխեց ՊՍԺ-ի դեմքը
ՈՒսման Դեմբելեի հիասքանչ խաղաշրջանը Փարիզ Սեն Ժերմենում նրան դարձրեց «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ՝ սեփական և ակումբային պատմությունը նորովի գրելով:
Ballon d’Or 2025. Հիմնական թեկնածուներն ու ֆուտբոլի նոր աստղերը
Ballon d’Or 2025-ի արարողությունը մոտենում է՝ սեպտեմբերի 22-ին: Ֆուտբոլասերները քննարկում են Դեմբելեի, Լամինե Յամալի և Սալահի թեկնածությունները: Ո՞վ կդառնա տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ուսման Դեմբելե. ՊՍԺ-ի աստղը և «Ոսկե գնդակի» հաղթանակի հավակնորդը
Ուսման Դեմբելեի փայլուն 2024/25 մրցաշրջանը նրան դարձրել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ: 33 գոլ, 15 գոլային փոխանցում և բազմաթիվ տիտղոսներ նրան դարձրել են անգերազանցելի: ՊՍԺ-ի նախագահ Ալ-Խելաիֆին վստահ է՝ ոչ ոք արժանի չէ այս պարգևին ավելի շատ:
Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է AS-ը։ «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղից (1:0) հետո 25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք։ Դեմբելեն չի հասցնի վերականգնվել մինչեւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը։ «Բարսելոնան» փետրվարի 16-ին կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իսպանիայի…
Դեմբելեն կարող է իր դիրքում լավագույնը դառնալ աշխարհում․ Չավի
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի ապագան ակումբում անորոշ է, քանի որ ամռանը նա ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ ու դեռ չկա պայմանագիրը երկարաձգելու պայմանավորվածություն։ Այս հարցին անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Չավին։ Վերջինիս խոսքերը փոխանցում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չավին ասել է, որ եթե իրենից կախված լիներ, ապա ինքն անմիջապես կերկարաձգեր պայմանագիրը Դեմբելեի հետ։…
Չավիին թույլատրել են դաշտ դուրս բերել Դեմբելեին
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզիչ Չավիին թույլատրել է Ուսման Դեմբելեին ընդգրկել կազմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ Դեմբելեն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Բարսայի» հետ, ինչպես նաև հրաժարվել էր հեռանալ ակումբից՝ մինչև պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մրցաշրջանի ավարտին։ Այնուհետև՝ հունվարին, Դեմբելեն հեռացվեց կազմից։
Իկարդին՝ Դեմբելեի փոխարեն․ ՊՍԺ-ն ու Բարսան կարող են ֆուտբոլիստներով փոխանակվել
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է զբաղվել Ուսման Դեմբելեի տրանսֆերի վաճառելու շուրջ։ 24-ամյա ֆրանսիացին կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։ Տրանսֆերի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ տրանսֆերի գործարքի մեջ կարող է ներառվել ՊՍԺ-ի խաղացող Մաուրո Իկարդին։ Ըստ աղբյուրի՝ «Բարսան» 20 միլիոն դոլար է պահանջում Դեմբելեի համար։
Դեմբելեն որոշել է, թե երբ է հեռանալու Բարսայից
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ձմեռ։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Նշվում է, որ Դեմբելեն սկզբում մտադրված է եղել սպասել մինչև ներկայիս պայմանագրի ավարտը՝ 2022 թվականի ամառ, որից հետո միայն ազատ գործակալի վիճակով հեռանալ թիմից, բայց Չավիի հետ հանդիպումներից հետո փոխել է որոշումը։ Բանն այն է, որ ֆուտբոլիստը վախենում…
Դեմբելեն պետք է անհապաղ հեռանա․ Բարսայի տնօրեն
Կատալոնական «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է ակումբում Ուսման Դեմբելեի հտե կապված իրավիճակի մասին։ Նա նշել է, որ իրենք հուլիսից բանակցությունների մեջ են ֆուտբոլիստի ու նրա գործակալի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն ֆուտբոլիստի մշտապես մերժել է ակումբի առաջարկները։ Տնօրենը նշել է որ Դեմբելեն պետք է անհապաղ հեռանա թիմից, քանի հավատարիմ խաղացող չէ, իսկ «Բարսային» այժմ…
Դեմբելեն նոր պայմանագիր չի կնքել Բարսայի հետ. նա ամռանը կհեռանա ակումբից
Կատալոնական «Բարելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Այս մասին հատյտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ ֆրանսիացին ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Աղբյուրը կասկածներ է հայտնում, որ Դեմբելեն նախանական համաձայնության է հասել կամ «Յուվենտուսի», կամ էլ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դեմբելեն այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 6 հանդիպման։
Դեմբելեն մոտ է Բարսան լքելուն
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն ու Ուսման Դեմբելեն չեն կարողացել համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին գրել է լրագրող Ջերարդ Ռոմերոն։ Նրա խոսքով՝ պայմանագրի կետերը չի ստացվել համաձայնեցնել, որի արդյունքում բանակցությունները մտել են փակուղի ու խափանվել։ Նշվում է, որ «Բարսան» չի երկարաձգի պայմանագիրը 24-ամյա կիսապաշտպանի հետ։
Դեմբելեն պատրաստվում է Բարսայի հետ նոր պայմանագիր կնքել
Ուսման Դեմբելեն հաջորդ շաբաթ նոր պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու 5 տարով։ Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը թարմացնելու հարցում էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։ Նշվում է նաև, որ Դեմբելեի աշխատավարձը նվազելու է։











