ուսումնական վարժանքներ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ: Նորից ապատեղեկատվություն՝ Ադրբեջանի ՊՆ-ից․ հայկական կողմը հերքել է այն Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից․ հերքել է ՀՀ ՊՆ-ն «Մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել…
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։ Պն-ում հանդիպում է կայացել պահեստազորայինների…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է դասընթացներ և ուսումնավարժանքներ անցկացնել` նպատակ ունենալով առավելագույնս իրազեկել բնակչությանը՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների մասին: Տավուշի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում կազմակերպվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը»…
5-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ մայիսի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ: Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, մարտական իրադրության ժամանակ գործողությունների ներդաշնակման, անհատական և խմբային մարտի վարման կարողությունները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և կատարել առաջադրված խնդիրները։
Դաշտային պայմաններում անձնակազմի վարժվածության մակարդակը և առաջադրվող մարտական խնդիրների ճիշտ ու հստակ կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մայիսի 29-ից հունիսի 2-ը 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ` դաշտային ելքով: Անձնակազմը ցերեկային ու գիշերային պայմաններում, համաձայն սահմանված ժամկետների, ծավալում է կապի հանգույցներ, կապ հաստատում վերադաս և ենթակա շտաբերի հետ: Դաշտային վարժանքները նպաստում են անձնակազմի…