ուսուցանում
Չինարենը վրացական դպրոցներում կուսուցանվի որպես երկրորդ օտար լեզու
Վրաստանի Կրթության և գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ դպրոցներում ցանկության դեպքում չինարենը կլինի երկրորդ օտար լեզու: Վրաստանի հանրակրթական դպրոցներում չինարենի ուսուցումը կմեկնարկի 2019-2020 ուսումնական տարվանից:Այն որպես երկրորդ օտար լեզու կարող է ընտրել ցանկացած դպրոց՝ սկսած 6-րդ դասարանից: Հիշեցնենք՝ Վրաստանի դպրոցներում առաջին օտար լեզուն` անգլերենը, սովորում են առաջին դասարանից: Հայտնում է shantnews.am-ը։

