Չավուշօղլուն և Կլաարը

  • Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Բրյուսելում հանդիպել Մևլութ Չավուշօղլուի հետ»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:

    Բրյուսելում հանդիպել են Չավուշօղլուն և Կլաարը