Չարբախ
Չարբախում բնակելի տնակ է այրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 03։41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Գյումրիում մեքենա է այրվել Վթար՝ Իջևան-Գանձաքար ճանապարհին․ կա զոհ և տուժած Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը…
Չարբախում վեճն ավարտվել էր սպանությամբ․ հայրն ու որդիները ձերբակալվել են
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Չարբախում վեճն ավարտվել էր սպանությամբ․ հայրն ու որդիները ձերբակալվել են։ Ոստիկանությունը ծառահատման դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Թմրամիջոցի բացահայտում․ ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չարբախում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1134816753631333&id=632109480568732
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի: «Հարգելի´ քաղաքացիներ, Հայաստանի հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային եվ վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները (բացառությամբ՝ հաշվառումների) կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել…
Հետախուզման մեջ գտնվող 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրակի 70 հասցեի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 23-ամյա Նարե Ն․-ն, ով նոյեմբերի 20-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով կատարված գողության մեղադրանքով: Հայտնում է 168.am-ը:





