Չելսիի պաշտպան
Ռեալը հետաքրքրված է Չելսիի պաշտպանով
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով։ Ըստ As-ի՝ մադրիդցիները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և լավագույն թեկնածուն համարել անգլիացուն։ Միևնույն ժամանակ, ակումբում հասկանում են, որ հեշտ չի լինի պայմանագիր կնքել նրա հետ, բայց հույս ունեն, որ ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջների պահպանումն ապահովելու անհրաժեշտությունը կարող է «կապտանռնագույններին» մղել վաճառել խաղացողին: Նախորդ մրցաշրջանից Մադրիդի…
Բարսելոնան հետաքրքրված է Չելսիի պաշտպանով
«Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի ծառայություններով։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ նա կարող է տեղափոխվել։ Ըստ աղբյուրի՝ ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը և դիտարկում է Ալոնսոյին։ Ալոնսոն նաև ցանկանում է ժամկետից շուտ խզել «Չելսիի» հետ գործող պայմանագիրը, քանի որ ակումբի սեփականատեր Ռոման Ամբրամովիչի նկատմամբ կիրառվել է պատժամիջոցներ։
Բարսելոնան դեռ ցանկանում է ձեռք բերել Չելսիի պաշտպանին
«Բարսելոնան» դեռ ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային: Այս մասին Twitter-ում լրագրող հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ ակումբը սպասում է իսպանացի պաշտպանի որոշմանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» առաջարկը 32-ամյա պաշտպանին դեռ ուժի մեջ է՝ պայմանագիր մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Չելսիի պաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Ատլետիկոյում
«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայի առաջնությունում: Այս մասին հայտնել է Marca-ն։ Նա Մադրիդի «Ատլետիկոյի» հետաքրքրության կենտրոնում է, նրանց թիմում ցանկանում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Նշվում է, որ տրանսֆերը կարող է բարդ լինել, քանի որ «Չելսին» չի նախատեսում հունվարին բաց թողնել պաշտպանին։
Չելսիի պաշտպանը մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն
«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ակումբը սկզբունքային համաձայնություն ունի պաշտպանի հետ հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։ Նշվում է, որ միայն մի քանի անձնական խնդիրներ կարող են խանգարել գործարքին։ «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության եզրերը: Աջ դիրքի համար բացի Ասպիլիկուետայից, դիտարկվում է նաև Նուսաիր Մազրաուին:





