Չինար
Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։ Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի…
Նախագահ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Տավուշ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ։ Ըստ աղբյուրի՝ սահմանամերձ մեկ այլ…
Կառավարությունը գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը կկառուցվի
Այսօրվա` օգոստոսի 6-ի կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ասաց, որ հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է: Վարչապետի խոսքով՝…
Չինարում և Չորաթանում արկեր են հայտնաբերվել
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Չինարում և Չորաթանում 122 մմ տրամաչափով արկեր են հայտնաբերել: ««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ,…
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:…
Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Աննա Հակոբյանը հայտնում է, որ երեկվանից Տավուշի սահմանապահ գյուղերում է: «Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ…
Նիկոլ Փաշինյանը այցելել է ՊՆ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ բարչապետի կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՊՆ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի…







