Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 7-ին, շարունակվում են խորհրդարանի հերթական քառօրյա նիստերը: Նախօրեին պատգամավորները քննարկել են ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց: