պաակիստան
Պակիստանում պայթյուն է որոտացել․ կա զոհ
Պակիստանի Չաման քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Պայթուցիկ սարքն ամրացված է եղել մոտոցիկլետի և գործի է դրվել հեռակառավարմամբ: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: