պահակակետ

  • Ակրոպոլիսում կայծակի հարվածից 4 մարդ է տուժել

    Ակրոպոլիսում կայծակի հարվածից 4 մարդ է տուժել

    Հունաստանում՝ Ակրոպոլսում, կայծակի հարվածից 4 մարդ է տուժել։ Կայծակը հարվածել է հնագիտական համալիրի տարածքում գտնվող պահակակետի մոտակա տարածքին։ Վնասվածքներ են ստացել 2 զբոսաշրջիկ և 2 պահակ։ Դեպքի վայր են կանչվել շտապօգնության բրիգադներ։ Տուժածները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Newsit-ը։

  • Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել

    Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել

    Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը։