պահեստազորային
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը…
Ավետիք Զավենի Կարճիկյանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 5-ին։ Պահեստազորային է, եղել է Ջաբրայիլում, հոկտեմբերի 15ից հետո հարազատները տեղեկություն չունեն։ Հարգելի՜ ընթերցողներ, եթե տեղեկություն ունեք Ավետիքի մասին կապ հաստատեք քրոջ՝ Շուշանի հետ։ Հեռախոսահամարն է՝ 093437914։
Կառավարությունը որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ✅ ռազմական ունակությունների կատարելագործման, ✅ մասնագիտական վերապատրաստման, ✅ մասնագիտական պատրաստման, ✅ բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական…