պահուստային ֆոնդ
Երևանը 100 մլն դրամ կտրամադրի Ստեփանակերտին նախատեսվող կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով
Երևանի ավագանին վաղը՝ հոկտեմբերի 6-ին, արտահերտ նիստ կհրավիրի, որի օրակարգում ընդգրկված է նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով Ստեփանակերտին պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնելու հարցը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին…
Սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին
Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ևմրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 232 մլն…
Արցախը ֆինանսական աջակցություն է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
Արցախի Հանրապետության կառավարության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ԱՀ կառավարությունը ԱՀ 2020թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել: Նույն նպատակով…
Պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու մեր օջախներում․ ԱՀ նախագահ
Արցախի նախագահի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյաննօգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։ Նախագահը հիշեցրել…
Կառավարությունը գումար հատկացրեց 2-րդ Համաշխարհային պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար
ՀՀ կառավարությունն այսօր անց է կացնում հերթական նիստը: Կառավարությունը որոշեց Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 4 մլն 320 հազար դրամ՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Մտքերի Գագաթնաժողովի համար Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց նախագահի աշխատակազմին
Կառավարությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված Մտքերի Գագաթնաժողովի (Summit of Minds) համար 2019 թվականի պահուստային ֆոնդից նախագահի աշխատակազմին հատկացրեց 5 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Կառավարությունը 2019 թվականի պահուստային ֆոնդից նախագահի աշխատակազմին հատկացրեց 34 մլն 100 հազար դրամ:
Կառավարությունը որոշեց 2019թ․ առաջին կիսամյակում ԱԻՆ-ին հատկացնել մոտ 10 միլիոն դրամ
Կառավարությունը որոշեց Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածներում ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման (ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ) և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականի առաջին…
Ավարտվեց Փաշինյանի և ՊԵԿ նախագահի աշխատանքային հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը…
Զինծառայողի բուժման նպատակով կառավարությունը հատկացրեց միջոցներ
Կառավարությունը 1 մլն 303.6 հազար դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:









