պայթուցիչ
Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Հայտնաբերվել է…
Հայտնաբերվել ու վնասազերծվել է 58 պայթուցիչ, 23 հրթիռ․ ԱԻՊԾ
2022 թվականի մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 582 զանգ, որից 521-ը՝ ճանաչողական բնույթի: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը։ «Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը…
Արցախում հորդորում են հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող՝ ապօրինի զենքը
2021թ. առաջին չորս ամիսներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է…
Սարիգյուղում հայտնաբերվել է արկի պայթուցիչ
Նոյեմբերի 3-ին, ժամը 13:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Ժամը…
Նռնակի պայթուցիչը պայթել է վանաձորցի 15-ամյա պատանու ձեռքում
Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր…