պայմանագրային զինծառայող

  • Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայություններին 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ

    Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայություններին 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ

    ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների…

  • Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը

    Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը

    Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։ Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։ Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։

  • Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող․ ՊՆ

    Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող․ ՊՆ

    ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): «ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող. ՀՀ ՊՆ Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊՆ…

  • Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

    Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

    Սեպտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ: «2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է…

  • Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է զոհվել

    Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է զոհվել

    Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից տեղեկանում ենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին…

  • Արծվաբերդում կատարված սպանության կասկածանքով զինծառայող է ձերբակալվել

    Արծվաբերդում կատարված սպանության կասկածանքով զինծառայող է ձերբակալվել

    ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․ «2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի…

  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

    Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն…

  • Զինծառայող է մահացել․ քրգործ է հարուցվել ինքնասպանության հոդվածով

    Զինծառայող է մահացել․ քրգործ է հարուցվել ինքնասպանության հոդվածով

    2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է…

  • Կոթիում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

    Կոթիում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

    Տավուշի մարզի Կոթի գյուղում երեկ վիրավորում ստացած 28-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Կոթիի գուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողը ամուսնացած չէ, նա այս պահին կենտրոնական կլինիկայում բուժում է ստանում, որից հետո կշարունակի ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում…

  • Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

    Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

    Երեկ ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Խոսնակը Facebook-ի իր էջում գրել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ «Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2392820260753568

  • Պայմանագրային զինծառայողին դանակահարելու մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

    Պայմանագրային զինծառայողին դանակահարելու մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

    Արմավիրի մարզում երեկ՝ հունիսի 27-ին պայմանագրային զինծառայողին դանակահարելու համար կասկածվողը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 27–ին, ժամը 23։05-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25–ամյա մի…

  • Տավուշում վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ ՊՆ խոսնակ

    Տավուշում վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ ՊՆ խոսնակ

    Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,-նշված է գրառման մեջ: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը…

  • Հրազենային վնասվածքով հոսպիտալացված պայմանագրային զինծառայողը մահացել է

    Հրազենային վնասվածքով հոսպիտալացված պայմանագրային զինծառայողը մահացել է

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ…

  • Երևանի զորամասում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

    Երևանի զորամասում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

    Այսօր՝ առավոտյան 09։30-ի սահմաններում, Երեւանում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը և ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։։ Զինծառայողը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց։ Նա վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ…

  • Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

    Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները: 2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝…