պաշտոնական լրահոս
Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2…
Ադրբեջանական օգտատերերը հայ օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվություն պարունակող նամակներ
#Հետևեք_պաշտոնական_լրահոսին Տեղեկատվություն է ստացվում, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական «օգտատերերը» հայ օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվություն պարունակող անձնական նամակներ: Նամակներում հիմնականում կցված են Ապրիլյան պատերազմի և այլ գործողությունների ժամանակ արված լուսանկարներ, տեսանյութեր` փորձելով համոզել, թե հայկական կողմն այժմ լուրջ կորուստներ ունի և թաքցնում է դրանք: Անմիջապես արգելափակեք նման «օգտատերերին», ովքեր իրականում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից են համակարգվում:…
Արցախում կորոնավիրուսով վարակված ու բուժվող 3 քաղաքացիներից 2-ի թեստը դրական է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել: Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա…
Արցախում Covid-19-ով վարակված բուժաշխատողի ընտանիքի անդամները մեկուսացվել են
Արցախ/տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում)…
Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի…






