պաշտոնապես անվանակոչվել է
Թբիլիսիի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Փարաջանովի անունով
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Անվանակոչված փողոցում էլ ծնվել և մեծացել արվեստագետը։ Փողոցի բացման արարողությունը կկայանա մոտ օրերս Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ:

