պաշտպանության բանակ

  • Հուլիսի 7-ից 13-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

    Հուլիսի 7-ից 13-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

    Պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված…

  • Այս տարի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել. Գոռ Աբրահամյան

    Այս տարի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել. Գոռ Աբրահամյան

    ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի…

  • Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

    Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

    Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

  • ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ)
  • Հանկարծակի ստուգումներ Արցախի պաշտպանության բանակում

    Հանկարծակի ստուգումներ Արցախի պաշտպանության բանակում

    Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր…

  • Արցախի շփման գոտում ապրիլի 14-20-ը հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

    Արցախի շփման գոտում ապրիլի 14-20-ը հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

    Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակաի կայքը։ «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված…

  • Պաշտպանության բանակը իրականացրել է իր առջև դրված խնդիրները․ Բակո Սահակյան

    Պաշտպանության բանակը իրականացրել է իր առջև դրված խնդիրները․ Բակո Սահակյան

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի` 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների և 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ: Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին Արցախում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել…

  • Արսեն Թորոսյանը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից ռազմական բժիշկների մեջ

    Արսեն Թորոսյանը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից ռազմական բժիշկների մեջ

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեք տարի առաջ այս օրերին ծառայություն է իրականացրել Պաշտպանության բանակի շտաբում ու հենց այնտեղից է միացել Ապրիլյան ռազմական գործողություններին՝ որպես ռազմական բժիշկ։ Նա գիշերը՝ 4։00-ին, հիշել է 2016 թվականի ապրիլի 2-ի այդ ժամի ու հաջորդող իրադարձությունների մասին։ «3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը…

  • ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության

    ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության

    Փետրվարի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և  հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետևել են զորամասի բերումը «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված…

  • ՊԲ-ում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

    ՊԲ-ում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

    Փետրվարի 18-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվական ծառայությունը: Այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին…

  • Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ

    Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ

    Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության  ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում: Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն իդեպ նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ…

  • Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

    Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

    Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց…

  • ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

    ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

    Հունվարի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական…

  • Շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ. ՊԲ

    Շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ. ՊԲ

    Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Այս մասին հայտնում է panorama.am-ը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին…