պատանդներ
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը: Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և…
Ու՞մ էր ուղղված Փաշինյանի խոսքը. գերեվարված տղաները չեն ների, եթե զիջենք երկրի անկախությունը
Հպարտանալու առիթ չէ, որ երկրի ղեկավարը գերիների վերադարձի մասով նման տեքստ է ասում, սակայն դա կարևոր է այն բանի համար, որ մեզ չահաբեկեն պատանդներով. չստիպեն զիջել Սյունիքով միջանցք, չստիպեն համակերպվել իրենց ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, չազդեն ժողովրդի կամարտահայտման վրա ընտրություններին և այլն։ Ըստ մեր կողմի տվյալների, Ադրբեջանը գերության մեջ է պահում մոտ 200 հոգու։ Թշնամին փորձում…
ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները
Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես,…
Եվրախորհրդարանը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: Խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն:
Կարմիր խաչը օգնում է հայ ռազմագերիներին կապ պահպանել իրենց ընտանիքների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: «Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր…
Մեր գերիները 188-ը չեն, իրական թիվը տարբեր է․ Արա Այվազյան
Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանին հանձնելով բոլոր գերիներին: Այսօր այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: «Ադրբեջանը չի կյատարել իր պարտավորությունները, դրա մասին մենք հայտարարել ենք և հրապարակային, և երկկողմ ու բազմակողմ մեր ամենօրյա շփումներում: Կա երևացող և չերևացող մաս»,- նշեց նա՝ նկատելով, որ…
Լուցկում ավտոբուս գրաված ահաբեկիչը բաց է թողել պատանդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ZIK հեռուստաալիքը հայտնում է, որ ուկրաինական Լուցկ քաղաքում տղամարդը, ով գրավել էր ավտոբուսը, բաց է թողել պատանդներին, ինչից հետո տեղում պայթյուն է որոտացել։ Հեռարձակման ժամանակ երևացել է՝ ինչպես են մարդիկ դուրս գալիս գրավված ավտոբուսից, այնուհետև տեղի է ունենեցել պայթյուն։ Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում տղամարդը պատանդ էր վերցրել ավտոբուսի մոտ 20 ուղևորի։ Նա զինված…
Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։ Նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել…
Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ սահմանն անցած ադրբեջանցուն
Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից: Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել…
Քաբուլում կառավարական շենքում պատանդներ կան
Քաբուլում կառավարական շենքեր գրոհած անհայտ անձինք պատանդ են վերցրել Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության մեծ թվով աշխատակիցների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նուսրան Ռահիմին: Նրա խոսքերով՝ իշխանությունները, շինությունների վրա հարձակումից 3 ժամ անց Աֆղանստանի մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կարողացել են ոչնչացնել…










