պատանդ են վերցրել աշխատակիցների
Ռուսաստանի Դոնի Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող մի քանի մեղադրյալներ պատանդ են վերցրել հիմնարկի երկու աշխատակցի, հայտնում է Դաշնային պատժիչ ծառայության շրջանային վարչությունը։ Այժմ բանակցություններ են ընթանում, նշվում է, որ իրավիճակը համարվում է «վերահսկելի»։ Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նրանք ավտոմեքենա և անհետ հեռացում են պահանջում։