Պատանիների աշխարհի առաջնություն
Հայ ըմբշամարտիկը կպայքարի բրոնզե մեդալի համար
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը։ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Վարդանյանը կիսաեզրափակչում 1-10 հաշվով պարտություն է կրել։ Հայ մարզիկը պայքարելու է բրոնզե մեդալի համար։ Հավելենք, որ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը նույնպես պայքարելու է բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը Իրանից է։
Հայ ըմբշամարտիկը՝ պատանիների աշխարհի առաջնության մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 92 կգ քաշային Լյովա Գևորգյանին հաջողվեց դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության հասավ հնդիկ Մոնու Դահիյայի նկատմամբ։ Լյովա Գևորգյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթել էր…