պատգամավորական մանդատ
Նազելի Բաղդասարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն…
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին պատգամավորը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս: Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու…
Ծառուկյանը դուրս կգա՞ ԱԱԾ շենքից. Ոստիկանությունը համակիրներին հորդորում է դադարեցնել անօրինական հավաքը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ԱԱԾ շենքի մոտ հավաք են անում ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի համակիրներն ու պատգամավորները՝ սպասելով, որ դուրս կգա ԱԱԾ շենքից։ ՀՀ Ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է, որ հավաքն անօրինական է՝ սահմանված Արտակարգ դրությամբ։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում պատգամավորները բավարարեցին ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ զրեկելու Ծառուկյանին պատգամավորական մանդատից և ազատությունից։ https://www.facebook.com/lurer.1tv/videos/654900175065977/
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վայր է դնում մանդատը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնում է, որ վայր է դնում մանդատը: Այս մասին նա ֆոյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ: Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի…
Արթուր Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ ստացավ
Մասնագիտությամբ լրագրող Արթուր Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ ստացավ։ Հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում նա հանդիսավոր երդում տվեց ԱԺ ամբիոնից՝ կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահել Սահմանադրությունը և այլն։ Հովհաննիսյանի երդումով այսօր սկսվեց Ազգային ժողովի հերթական նիստը։
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Հովհաննիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տալու մասին արձանագրություն է կազմել հունիսի 10-ին կայացած նիստի ընթացքում: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը»…
Կառավարությունից ԱԺ կգնան Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանն ու Լիլիթ Մակունցը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարաեց, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ «Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ աշխատանքի համար։ «Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել», –…