պատգամավորական մանդատը
Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:
Ռուբեն Մելքոնյանը հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը
«Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Մանդատից հրաժարվելու դիմումը Ռուբեն Մելքոնյանը ԿԸՀ կներկայացնի վաղը: Ինչպես հայտնել էինք, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, որոնք ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմում ընտրվել էին պատգամավորներ, մանդատներից հրաժարվելու դիմում…


