պատերամ
Ալեն Սիմոնյանը հակափաստարկներ է բերում Քոչարյանի հայտնած կասկածներին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս կասկածներ էր հայտնել, որ վերջին պատերազմի ժամանակ, երբ ամբողջ Ստեփանակերտը դաժան գնդակոծվում էր, ո՞նց եղավ, որ Արցախում նախագահական շենքի ոչ մի պատուհան անգամ չկոտրվեց. «Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծությունների ժամանակ, որովհետեւ երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է այդ շենքը»:…
Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։ Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության…
Այսօր Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել: Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտոնից ազատման դիմում…
Արա Խուդավերդյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ամենամեծ ցավը ի՛մն է։ Արցախյան հողը ազատագրվել է իմ ու իմ հարյուրավոր , հազարավոր ընկերների արյան գնով։ Թող առավել հայրենասերի տպավորություն չստեղծեն այն մարդիկ, թեկուզև արմատներով արցախցիներ, որոնք ոչինչ չեն արել Արցախի համար, դեռ ավելին՝ լքել են Արցախը, խանգարել և գործել են ի նպաստ թշնամու։ Ամենամեծ ցավը ես…
Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ի պատասխան Facebook-ի օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը հակամարտության կարգավորման քաղաքական փաստաթուղթ չէ: Վարչապետի խոսքով՝ այդ հայտարարության մեջ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն: «Ըստ էության, հիմա քննարկում, որպես այդպիսին, դեռ նոր պետք է սկսվի, և դա դիվանագիտական բնույթի…
Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է հիմնականում Շուշիի ուղղությամբ. այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին: Պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»,- ասել է Սարումյանը՝…
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացի ներգրավվել է՝ որպես մեղադրյալ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության,…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներով շարունակել շփումները և բարձր են գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համագործակցությունը: Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հավելել են…
Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա…
Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում: Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց…
Ադրբեջանը պատրաստ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների մի մասի դիերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ «Պետական հանձնաժողովի և ադրբեջանական Կարմիր Խաչի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարվել է այն մասին , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև…