պատմական է դարձել
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի առաջին գոլը պատմական է դարձել «Արքայական» ակումբի համար։ Մադրիդցիների ֆրանսիացի նորեկը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում (2:0) գոլի հեղինակ է դարձել «Ատալանտայի» դեմ խաղում՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Madrid Zone-ի հաղորդմամբ՝ այս գոլը 10,000-րդն էր Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ։