Պատվավոր հյուպատոս
Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին (նստավայրը՝ Երևան) հանձնեց հյուպատոսական արտոնագրի ստացման էկզեկվատուրան (հաստատումը): Արարողությանը հետևած հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-մոլդովական առևտրատնտեսական հարաբերությունների և հումանիտար մշակութային կապերի ընդլայնման հեռանկարներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։