Պատվավոր քաղաքացի
Լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տվեց լեռնագնաց Աղվան Աշոտի Չատինյանին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող,…
Ռուստամ Գասպարյանին շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Facebook-ի էջում գրել է․ «Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Փառք հայրենիքի պաշտպանության խրամատում զոհված բոլոր հերոսներին»: https://www.facebook.com/MayorofArmavir/posts/744066633134165
Երվանդ Մանարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան: Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին: Շնորհավորելով Երվանդ Մանարյանին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ: «Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե…
Երևանը նոր պատվավոր քաղաքացիներ կունենա
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Ի դեպ, այդ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216805664359672&id=1405208089