պատվիրակություններ
Հայաստանում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը
Հայաստանում մայիսի 4-ին տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, որը կարևոր իրադարձություն է երկրի համար։
ՀՀ և ՌԴ ԱԳ-երի միջև քննարկվել է ՀԱՊԿ համագործակցության արդիական թեմաների լայն շրջանակ
Երևանում ապրիլի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների…
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է…
Մանրամասներ՝ Վարչապետի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից
Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ…
Արցախի նախագահը հանդիպել է Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս և Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած…
ԱՊՀ երկրների հերթական հանդիպումը կկայանա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին
ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին ապրիլի 5-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում: «Պատվիրակությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների և Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ: Կայացած բանավեճի վերջում հավանություն տրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-ամյակի…
Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները տևել են 4 ժամ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը, որը տեղի է ունեցել Կրեմլում ոչ մեծ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխությամբ, տևել է գրեթե 4 ժամ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բանակցությունները սկսվել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում.…







