պատվոգիր
Այսօր գրադանավարի օրն է․ գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: Գրադարանավարի օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայությամբ գործող գրադարանների 34 գրադարանավար պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով: Դրանք հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…
Լիլիթ Հովհաննիսյանին պատվոգիր են շնորհել Լոս Անջելեսում
Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Այն երգչուհուն հանձնվել է իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներ արդեն կայացել են Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում,…
Մի շարք պարարվեստի գործիչներ պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով
Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ պարարվեստի ոլորտի գործիչների պարգևատրման արարողությունը: Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև պարարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար՝ հանրապետության մի շարք պարարվեստի գործիչներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։



