պատրաստվել մահացու համաճարակի
ԱՀԿ-ն աշխարհին կոչ է արել պատրաստվել մահացու համաճարակի
Չի կարելի բացառել նոր համաճարակի վտանգը, որը շատ ավելի խնդրահարույց է, քան «COVID-19»-ը: Այս մասին Ժնևում ԱՀԿ տարեկան վեհաժողովում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նա կոչ է արել ողջ աշխարհին ապագայում պատրաստ լինել այս սպառնալիքին հավաքական պատասխան տալու։