Պատրիսիո Մոնտի
Արգենտինացի ֆուտբոլիստի դաջվածքը՝ նվիրված Մարադոնային (ԼՈւՍԱՆԿԱՐ)
2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում, մահացավ լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։ Նրա պատվին՝ Մարադոնայի գլխավորած «Խիմնասիա Լա Պլատայի» ֆուտբոլիստ Պատրիսիո Մոնտին նրան նվիրված դաջվածք է արել։ Այն շատ նման է ստացվել բնօրինակին ու տպավորել է շատերին։ Նշենք, որ Մարադոնան «Խիմնասիա Լա Պլատան» գլխավորել է 2019 թվականից։

