պարբերական
CCAF-ը դատապարտում է Nouvelles d’Arménie-ի վրա հարձակումը
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie պարբերականի խմբագրությունում իրականացված կողոպուտը: Այս մասին ասված է CCAF-ի տարածած հայտարարությունում: Դրա համաձայն՝ պարբերականի տնօրեն Արա Թորանյանը վերջին օրերին բավական ակտիվ էր՝ ի աջակցություն Սիրիայում թուրքական հարձակման զոհ դարձած քրդերի: Նա մասնակցել է նաև այդ խնդրով կազմակերպված հանդիպման և ցույցի: Խմբագրությունը զբաղվում է Թուրքիայում…
Այնտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր․ Հալեպ հասած հայերը պատմել են Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին
Սիրիայի Հալեպ քաղաքի «Գանձասար» պարբերականը զրուցել է երկրի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած Սարգիս Նազարյանի և Վանէս Քեչէրյանի հետ, ովքեր պատմել են, թե ինչ էր իրավիճակ է ստեղծվել թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում։ «Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ…
Գերմանիայում իշամեղուները «օգնել են» ձերբակալել հանցագործին
Իշամեղուները գերմանական Օլդենբուրգ քաղաքի ոստիկանությանն օգնել են ձերբակալել հանցագործին, որը փորձում էր փախչել: Օգոստոսի 12-ի առավոտյան իրավապահները եկել են ձերբակալելու և բանտ տեղափոխելու 32-ամյա տղամարդուն, ով բնակվում էր բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում: Երբ իրավախախտը տան շեմին նկատել է ոստիկաններին՝ փորձել է փախչել պատշգամբից: Նա վայրէջք է կատարել հենց իշամեղուների բնի վրա, որտեղից դուրս են թռել…
Բունդեսվերում հրաժարական տված նախարարին կճանապարհեն Scorpions նվագախմբի ներքո
Եվրահանձնաժողովի ընտրված ղեկավարի, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի Բունդեսվերին հրաժեշտի արարողության ժամանակ ռազմական նվագախումբը կկատարի Scorpions խմբի Wind of Change կոմպոզիցիան: Այս մասին հաղորդում է Welt պարբերականը: Ավանդույթի համաձայն, նախկին նախարարը երեք երաժշտական ստեղծագործություն ընտրելու իրավունք ունի: Ֆոն դեր Լյաենը, բացի Scorpions-ի 1991թ.-ի հիթից ցանկություն է հայտնել լսել եվրոպական հիմնը՝ Ode an…
«People»-ն ընտրել է տարվա ամենագեղեցիկ կնոջը
Ամերիկյան «People» ամսագիրը հատուկ թողարկման «The Beautiful Issue» շապիկի վրա զետեղել է դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Գարների լուսանկարը: Շապիկը հրապարակվել է պարբերականի ինստագրամյան էջում: Հրապարակման մեջ նշվում է, որ «հրաշալի դերասանուհի, ակտիվիստո և երեք երեխաների մայր Գարներն ամեն օր իր ավանդն է ներդնում աշխարհն ավելի լավը դարձնելու համար»:
Հայաստանում վերադարձվել է ժողովրդավարությունը. Washington Post
Ամերիկյան Washington Post պարբերականը Հայաստանն անվանել է աշխարհի այն երկրներից մեկը, որտեղ 2018 թվականին վերադարձվել է ժողովրդավարությունը, փոխանցում է Infocom-ը։
The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել
Բրիտանական The Economist հեղինակավոր ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Տիտղոսին արժանանում են ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ ազգային խոհանոցն ունեցող երկրները, այլ տարվա ընթացքում մեծ հաջողություն և առաջընթաց գրանցած երկրները: Ամսագիրը գրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է շրջանցել իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով կառավարության ղեկավար: «Փողոցները «լցվեցին»…








