Պարգև Սրբազան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար…
Wargonzo նախագիծը հայտնում է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Դադիվանք։ Արցախի թեմի առաջնորդը պսակադրություն և ուխտավորների համար ժամերգություն է վանքում: Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվեր-խաչեր և արցախցի երեխաների նամակները:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Պարգև սրբազանը վիրահատությունից երկու օր անց»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3441396495975177&id=125690020879191
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը հայտում է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի վիրահատությունը հաջող է անցել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ «Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը և հավատացյալներն աղոթում են և շուտափույթ ապաքինում են մաղթում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս…
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտնում է, որ իր ինքնազգացողությունը լավ է: «Սիրելի հայրենակիցներ, այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3423991471049013&id=125690020879191
Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Facebook-ի էջում գրված է․ «Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։ Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության…