Պեպ Գվարդիոլայի
«Բարսելոնայի» ու Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ջովանի Վան Բրոնկհորստը տեղ է գտել Պեպ Գվարդիոլայի գլխավորած մարզչական շտաբում։ Բրոնկհորստին նկատել են «Ման Սիթիի» մարզաբազայում, իսկ Գվարդիոլայի օգնականը դառնալու որոշումը կայացվել է դեռևս ամռանը։ Այս մասին տեղեկացնում է De Telegraaf-ը։ Նշենք նաև, որ Բրոնկհորստը որպես մարզչի օգնական աշխատել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականում: