Պեսկով

  • Կրեմլը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Երևան

    Կրեմլը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Երևան

    Ռուսաստանը պատրաստ է ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը իրականում նպաստող ցանկացած փորձ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան։ «Կարող ենք ողջունել այն ամենը, ինչը ոչ թե խոսքերով է, այլ գործով և ո՛չ բարձրաձայն, ո՛չ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ և գործնական, կարող…

  • Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով են հնարավոր Պուտինի և Զելենսկու բանակցությունները

    Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով են հնարավոր Պուտինի և Զելենսկու բանակցությունները

    Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հանդիպում հանուն հանդիպման ոչ ոքի պետք չէ։ Նման հանդիպման համար պետք են համաձայնագրերի հիմքեր։ Եթե նման հանդիպման գաղափար լինի օրակարգում, աշխատանք կտարվի, և հիմք ստեղծվի պայմանավորվածությունների…

  • Կոչ ենք անում կողմերին կյանքի կոչել եռակողմ փաստաթղթերի դրույթները. Պեսկովը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

    Կոչ ենք անում կողմերին կյանքի կոչել եռակողմ փաստաթղթերի դրույթները. Պեսկովը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

    Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա: Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի գրաֆիկում…

  • Սերբիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու հարցը չի քննարկվել. Պեսկով

    Սերբիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու հարցը չի քննարկվել. Պեսկով

    Սերբիայի՝ ՀԱՊԿ-ին միանալու հարցը չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Անկեղծ ասած, ոչ, նման հարց օրակարգում չի եղել»,- ասել է խոսնակը։ Պեկովը նաև նշել է, որ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։

  • Հայտնի է՝ ինչ կքննարկեն Էրդողանն ու Պուտինը

    Հայտնի է՝ ինչ կքննարկեն Էրդողանն ու Պուտինը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին քննարկելու են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Երկրների ղեկավարները կքննարկվեն նաև Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել գործարքի նպատակների և դրա իրականացման մեթոդների համապատասխանությունը։

  • Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ․ Պեսկով

    Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ․ Պեսկով

    Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ. գնդակը Կիևի դաշտում է, Մոսկվան սպասում է պատասխանի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կիևն անընդհատ շեղվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, իր խոսքերից՝ անընդհատ փոխելով դրանք։ Բանակցությունների արդյունավետության առումով դա «շատ վատ հետևանքներ ունի»,- ասել է նա։

  • Փաշինյանի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ․ Պեսկով

    Փաշինյանի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Նիկոլ Փաշինյանի համար պլանավորված են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության անդամների հետ»,- նշել է Պեսկովը:

  • Կրեմլը դրական է գնահատում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները․ Պեսկով

    Կրեմլը դրական է գնահատում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները․ Պեսկով

    Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը դրական է գնահատում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: «Հասկանալի է, որ գործընթացը բավական տևական է, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացը շատ դրական հանգամանք է և ողջունելի է»,- ասել է Պեսկովը:

  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն այսօր ամբողջ օրվա ընթացքում․ Պեսկով

    Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն այսօր ամբողջ օրվա ընթացքում․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն այսօր ամբողջ օրվա ընթացքում։ Այս մասին գրել է «ՏԱՍՍ»-ը։ «Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է գնան այս կամ այն ուղղությամբ։ Մեր պատվիրակությունը՝ Մեդինսկու գլխավորությամբ, փորձագետների և համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ, պատրաստ է աշխատել շուրջօրյա,…

  • Ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի․ Պեսկով

    Ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զգուշացրել է, որ ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի: «Եթե զենքը ձեռքին ինչ-որ մեկը հարձակվի մեր զինվորականների վրա, ապա նրանք նույնպես կդառնան թիրախներ, իհարկե»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Պեսկովը հիշեցրել է, որ ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլորին վայր դնել զենքերը։…

  • ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ ցածր կետում են․ Պեսկով

    ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ ցածր կետում են․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ աշխատելու մասին։ «Սա պլյուս է, քանի որ, գիտեք, ընդամենը մի քանի տարի առաջ մեր երկխոսությունը զրոյական էր, շփումներ որպես այդպիսին չկային, բայց, ցավոք, երկկողմ հարաբերություններում մենք կարող ենք խոսել միայն մինուսի մասին: Մենք գտնվում ենք շատ, շատ ցածր կետում: Հարաբերություններն իրականում ընկած են…

  • Պուտինը կընդունի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը․ Պեսկով

    Պուտինը կընդունի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը․ Պեսկով

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը: Այս մաիսն հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։ «Այո՛, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- ասել…

  • Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց կունենան

    Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց կունենան

    Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված Է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց Է պլանավորված»,- ասել է Պեսկովը։

  • ԱՄՆ-ի հետ բանակցությունները այս փուլում ավարտված են․ Պեսկով

    ԱՄՆ-ի հետ բանակցությունները այս փուլում ավարտված են․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ամերիկյան կողմի անվտանգության երաշխիքների մասին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բանակցությունների վրա ազդո՞ւմ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 8500 զինվորական տեղափոխել Եվրոպա, Պեսկովը նշել է. «Բանակցությունների ընթացքի վրա դա չի ազդում: Դրանք, ըստ էության, այս փուլում ավարտված են։ Հասկանալու համար, թե ինչպես և երբ դրանք…

  • Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն․ Պեսկով

    Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն․ Պեսկով

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելուն։ «Ռուսաստանում երբեք բանակցելու քաղաքական կամքի պակաս չի եղել: Ընդհակառակը, մենք բազմիցս բախվել ենք այդ բանակցությունները վարելու ցանկության բացակայության հետ: Եվ ես կասկած չունեմ, որ քաղաքական կամքի բացակայություն հետագայում էլ չի լինի»,- ասել է Պեսկովը։