պետ

  • Օնիկ Գասպարյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանին

    Օնիկ Գասպարյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանին

    ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նրա աղջկա, Հասմիկ Գասպարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի՛ հայրենակիցներ, իմ զինակի՛ց ընկերներ, իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող իշխանությանը դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանն ընդդիմացող մարդկանց։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը…

  • Մեր տարածքում հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը․ ԳՇ պետի տեղակալ

    Մեր տարածքում հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը․ ԳՇ պետի տեղակալ

    ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը հայտնեց, որ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ «Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի…

  • ԳՇ նախկին պետը ԱԱԾ-ում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

    ԳՇ նախկին պետը ԱԱԾ-ում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

    ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Հակոբյանը։ Նա հայտնեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով, նոյեմբերի 20-ի հայտարարության հիման վրա (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Այս մասին տեեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է…

  • Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո,…

  • Օնիկ Գասպարյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

    Օնիկ Գասպարյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։…

  • Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

    Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

    Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- գրված է որոշման մեջ։

  • Ստուգվել է՝ ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու մասին լուրերը

    Ստուգվել է՝ ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու մասին լուրերը

    Նոյեմբերի 23-ին «Mamul.am» լրատվական կայքէջում հրապարակվել էր «Արգիշտի Քյարամյանն անձնագրային ծառայությունների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ազերիներին» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պատերազմի ժամանակ 400 հոգի Նախիջևանից Քաջարանով անցել են Արցախ ու գնացել մինչև Հադրութի թիկունք, և…

  • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիքի մարզ

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիքի մարզ

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։ Շտաբի պետը նշել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծել, որ պետք է առաջ շարժվել և գործի…

  • Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար

    Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար

    Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։ Իրավաբանական…

  • Պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետը

    Պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետը

    ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը հայտնել է, որ այսօր պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Նա պատճառների մասին տեղեկություն չփոխանցեց: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը և սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: Նրանց պաշտոնակությունների պատճառների մասին ևս մանրամասներ չեն հաղորդվում: Այս մասին տեղեկանում ենք…

  • ՊՆ նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

    ՊՆ նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

    ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ: Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ…

  • ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

    ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

    ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: ««Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը: Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին…

  • Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին

    Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին

    ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։ Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։ Վահե Ղազարյանը նշեց, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային…

  • Ընթանում է Դավիթ Սանասարյանի և մյուսնորի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Ընթանում է Դավիթ Սանասարյանի և մյուսնորի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր` օգոստոսի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու…