Պետրոս աբեղա Ազարյան

  • Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղակատվական համակարգից։ Նշվում է, որ Պետրոս աբեղան խնդրագիր է ներկայացրել՝ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին, որն էլ հիմք է ծառայել տնօրինության համար։ Ըստ աղբյուրի՝ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:

    Կարգալույծ է հռչակվել Պետրոս աբեղա Ազարյանը