Պետրոս Ավետիսյան
Պաշտոնական․ Պետրոս Ավետիսյանը նոր ակումբ ունի
Օրեր առաջ «Նոայից» հեռացած Պետրոս Ավետիսյանը, ով նաև Հայաստանի հավաքականի թեկնածու է, նոր ակումբային գրանցում ունի։ Հայազգի կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նրա ու ակումբի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև այս տարվա վերջ։ Նշենք, որ Ավետիսյանը Հայաստանի կազմում անցկացրել է 5 հանդիպում։
Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը Նոայի մամուլի ծառայությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նոայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը հարցազրույց է տվել «Նոայի» մամուլի ծառայությանը, որի ժամանակ խոսել է մրցաշրջանից առաջ ստացած ծանր վնասվածքից ապաքինվելու, ֆուտբոլային «քաղցի», ընթացիկ մրցաշրջանի, թիմի ցուցադրած խաղի և մի շարք այլ հարցերի շուրջ։
Հենրիխի ճանապարհը կրկնելը դժվար կլինի ցանկացածի համար. Պետրոս Ավետիսյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Տոբոլի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ArmSport-ի հետ զրույցում արդեն պատմել է ղազախական ակումբ տեղափոխության մասին: Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության, Ազգային հավաքականում ամրապնդվելու հեռանկարների ու ՀՖՖ-ի կողմից «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման հավակնորդների թվում ընդգրկվելու մասին. «Մխիթարյանի հետ համեմատությո՞ւնը. դա միշտ հաճելի է, բայց յուրաքանչյուր խաղացող…
Փյունիկ և Ուրարտու ակումբների սեփականատերերին իրենց հայտարարություններում կոռեկտ լինելու կոչ է արել Արարատ-Արմենիայի գլխավոր տնօրենը
«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը կոչ է արել «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին կոռեկտ և զուսպ լինել իրենց հայտարարություններում: «Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագորգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ: Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին: Ուզում եմ…
Հանրահայտ ծաղրանկարիչը հայ ֆուտբոլիստի ծաղրանկարն է պատրաստել
Հանրահայտ ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատրաստել է «Արարատ-Արմենիայի» հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի ծաղրանկարը: Լուսանկարը ներկայացվել է ակումբի մամուլի ծառայությանը: Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանն այս ձմռանը «Փյունիկից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»: https://www.facebook.com/araratarmeniafc/posts/514965589040270
Արարատ-Արմենիան հաղթեց Փյունիկին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային» և պարտվեց 0-3 հաշվով: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց Գեորգի Պաշովը: 27-րդ րոպեին «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը հիանալի շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստին ու հարվածեց դեպի դարպասը: Գնդակը ցանցում հայտնվեց Ջիովանի Մարտինեսի հպումից հետո: «Արարատ-Արմենիայի» կազմում 65-րդ րոպեին Անտոն Կոբիալկոն…
Ինձ Փյունիկի երկրորդ թիմ տեղափոխեցին, երբ ասացի, որ ինձ խաբված եմ զգում. Պետրոս Ավետիսյան
23-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որն օրերս է «Փյունիկից» տեղափոխվել «Արարատ-Արմենիա», գոլով է նշել նորամուտն իր նոր թիմի կազմում: ArmSport-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատմել է «Փյունիկից» հեռանալու պատճառների, արտասահմանյան ակումբներ չկայացած տեղափոխությունների և նոր մարտահրավերների մասին: – Պետրոս, կխնդրեմ նախ պատմես «Փյունիկից» հեռանալու պատճառների մասին: Արթուր Սողոմոնյանը հայտարարեց, որ այլևս չէիր ցանկանում…
Պետրոս Ավետիսյանի համար վճարվել է 40 հազար դոլար.Արթուր Սողոմոնյան
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ «Փյունիկի» նոր տարբերանշանի և ակումբի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Շնորհանդեսից հետո տեղի է ունեցել երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա, անդրադառնալով Պետրոս Ավետիսյանի տեղափոխությանը «Արարատ», ասել է. «Նա թիմը լքել է երկկողմ համաձայնությամբ: Պետրոսը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ որոշում…








