Պետրո Պորոշենկո

  • Պետրո Պորոշենկոյին անհրաժեշտ է բանտ նստեցնել. Սաակաշվիլի

    Պետրո Պորոշենկոյին անհրաժեշտ է բանտ նստեցնել. Սաակաշվիլի

    «Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին անհրաժեշտ է բանտ նստեցնել պաշտպանության ոլորտում հափշտակությունների համար»: Այս մասին կարծիք է հայտնել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Հաղորդում է Ռիա Նովոստին: «Միայն թշնամին չէ, որ սպանում է զինվորներին։ Ուկրաինայում կոռուպցիան պակաս թվով զինվորներ չի սպանում»,-ասել է նա: Սաակաշվիլին նաև նշել է, որ պաշտպանության ոլորտում գողությունները հանգեցնում են մարդկանց մահվան։

  • Պորոշենկոն գլխավորեց «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը

    Պորոշենկոն գլխավորեց «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը

    Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն գլխավորել է «Եվրոպական համերաշխություն» (նախքան վերանվանվելը՝ «Պետրո Պորոշենկոյի դաշինք») կուսակցությունը՝ փոխարինելով Վիտալի Կլիչկոյին. համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության՝ մայիսի 31-ին կայացած համագումարում: Պորոշենկոն ապրիլին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Պորոշենկոյի «Պետրո Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններից առաջ փոխել է անվանումը եւ դարձել…

  • Սաակաշվիլին ու Պորոշենկոն պատահաբար հանդիպել են

    Սաակաշվիլին ու Պորոշենկոն պատահաբար հանդիպել են

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նախագահության ժամանակաշրջանում զրկվել էր քաղաքացիությունից, պատահաբար հանդիպել է նրան։ Այս մասին գրում է Korrespondent-ը։ Սաակաշվիլիի և Պորոշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության հավաքի ժամանակ: «Հանդիպել ենք շատ մոտ հեռավորության վրա, գիտե՞ք՝ ես ինչ եմ արել, ուղղակի կողքով անցել եմ: Պորոշոնկոյի թիկնապահները մտածում…

  • Եվս մեկ քրեական գործ՝ Պորոշենկոյի նկատմամբ

    Եվս մեկ քրեական գործ՝ Պորոշենկոյի նկատմամբ

    Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը: Այս անգամ նա մեղադրվում է դատական իշխանության բռնազավթման մեջ: Սա արդեն Պորոշենկոյի դեմ հարուցված չորրորդ գործն է: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության…

  • Եվս մեկ քրեական գործ ընդդեմ Պորոշենկոյի

    Եվս մեկ քրեական գործ ընդդեմ Պորոշենկոյի

    Ուկրաինայի հետաքննության պետական ​​բյուրոն գործ է հարուցել այն փաստի առնչությամբ, որ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն «Кузня на Рыбальском» գործարանի վաճառքից ստացված ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացրել է: Այս մասին հայտարարել է փաստաբան Անդրեյ Պորտնովը, որը նախկինում եղել էր Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի տեղակալը: «Այսօր հետաքննության պետական ​​բյուրոն գործ է հարուցել և սկսել է հետաքննություն…

  • Իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք. Պորոշենկոյի պատասխանը՝ Զելենսկուն

    Իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք. Պորոշենկոյի պատասխանը՝ Զելենսկուն

    Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկիրը եգիպտական հյուրանոց չէ, և իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք: Նա այդ գրառումով արձագանքել է Վլադիմիր Զելենսկու մեղադրանքներին, ով պնդում է, որ Պորոշենկոն միտումնավոր ձգձգում է նոր նախագահի երդմնակալությունը, որպեսզի զրկի նրան խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունից: «Ես համաձայն…

  • Պորոշենկոյի և Տուսկի հանդիպումը նախատեսվում է մայիսի 13-ին

    Պորոշենկոյի և Տուսկի հանդիպումը նախատեսվում է մայիսի 13-ին

    Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի և Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը կկայանա մայիսի 13-ին՝ ժամը 16:45-ին: Այս մասին հայտնում է խորհրդի կայքը:: Այդ օրը Եվրախորհրդի ղեկավարը կհանդիպի ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա):

  • Պետրո Պորոշենկոն կանչվել է հարցաքննության

    Պետրո Պորոշենկոն կանչվել է հարցաքննության

    2014 թ. Մայդանում ակտիվիստների սպանությունների գործի շրջանակներում Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին կանչել են հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է Ukrainian News պարբերականը: Աղբյուրը նաև նշում է, որ Պորոշենկոն պետք է գլխավոր դատախազություն ներկայանա մայիսի 7-ին: Ըստ նախնական տվյալների Պետրո Պորոշենկոն կհարցաքննվի որպես վկա: Նաև ակնկալվում է, որ Ուկրաինայի գործող նախագահը կստորագրի 2016-ին տեղի ունեցած հարցաքննության…

  • Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկուն պաշտոնապես նախագահ է հայտարարել

    Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկուն պաշտոնապես նախագահ է հայտարարել

    Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Արդյունքների համաձայն հաղթել է շոումեն և դերասան Վլադիմիր Զելենսկին: ԿԸՀ-ի տվյալներով՝ Զելենսկին հավաքել է ձայների 73,22 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոն՝ 24,45 տոկոս:

  • Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

    Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

    Պետրո Պորոշենկոն չի բացառել, որ կարող է մասնակցել Ուկրաինայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ մասին Պետրո Պորոշենկոն ասել է երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ընթացքում: Հանրահավաքի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել, որպեսզի նրան հայտնեին իրենց երախտագիտությունը՝ անցած հինգ տարիներին իրականացրած քայլերի համար: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Պետրո…