Պլատենսե
Բալեկյանը բացեց գոլերի հաշիվը Բոկա Խունիորսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայազգի Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացել է իր գոլերի հաշիվը արգենտինական «Բոկա Խունիորսում»։ Երեկ, Արգենտինայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Բալեկյանի թիմը հյուրընկալվեց «Պլատենսեին»։ Խաղի հաշիվը բացեց Բալեկյանը՝ 23-րդ րոպեին։ Այնուհետև գոլերի հեղինակ դարձան նաև Գոնսալեսն ու Պավոնը։ Այսպիսով՝ «Բոկան» 3-0 հաշվով հաղթանակ տարավ ու վաստակած 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ https://www.youtube.com/watch?v=VPUf5yUGB1w

