պղծել

  • ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

    ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքին. «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման…

  • Թուրքիայում մեկ օրում 3 անգամ պղծել են Աթաթուրքի արձանները

    Թուրքիայում մեկ օրում 3 անգամ պղծել են Աթաթուրքի արձանները

    Վերջերս Թուրքիայում աճել են Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները։ Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա: Մարտի 28-ին հիշյալ շրջանի 3 տարբեր դպրոցների բակերում տեղադրված Աթաթուրքի արձանների վրա ներկով վիրավորանք պարունակող գրություններ են թողնվել և երկաթե…

  • Անբարոյական ենք համարում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծումը

    Անբարոյական ենք համարում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծումը

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծմանը: «Մենք անթույլատրելի, անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարած անձանց նվիրված հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն»,- շեշտել է Զախարովան։ Զախարովայի խոսքով՝ տեղեկությունները ստուգվում են, դրանց հաստատման դեպքում հուսով…

  • Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

    Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

    Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է. «Կոչ եմ անում ՀՀ ԱԳՆ-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ոստիկանությանը ակտիվ քայլեր ձեռնարկել պարզելու նման վանդալիզմ գործած անձանց ինքնությունն ու նրանց պատասխանատվության կանչել,…

  • Հայկական խաչքար է պղծվել Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում

    Հայկական խաչքար է պղծվել Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում

    Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,-…