Պն

  • ՀՀ ՊՆ-ն հայտնում է` Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

    ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Հայաստանում է Վրաստանի ՊՆ պատվիրակությունը Ադրբեջանական կողմը հրադադարը խախտում է նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքեր. ՊՆ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

    ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
  • Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։ «Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են ԶՈՒ-ում իրականացվող աշխատանքները Սուրեն Պապիկյանը մեկնել է…

    Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարին
  • Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում վերահրապարակել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել. «Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց. «Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի…

    Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի խախտման կեղծ լուրերի մասին
  • Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
  • Հովհաննես Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ։ Հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մեկ այլ հրամանագրով` նախագահը Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատել է Գագիկ Ասլանյանին։

    Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ
  • Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

    Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:

    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
  • Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության…

    ՊՆ-ն կազմակերպում է հրաձգության դասընթացներ, մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին
  • Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից, դրանք դարձնել 25-օրյա: Նա տեղեկացրեց, որ կարգը շուտով կլինի, դրա մասին կհայտարարվի: «Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Դա լինելու է ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Պետությունն ունի պարտավորություն,…

    Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Պապիկյան
  • Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

    Ականապայթյունային վիրավորման հետևանքով զինծառայող է զոհվել
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:  

    ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվությունը
  • Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ամբողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր, «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։ Այդ մասին ասված է ՀՀ…

    Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել. ՊՆ
  • Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

    Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ
  • Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:

    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ